AM
11 July 2000 - 15:01 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՄՈՍԿՎԱ, ԸՍՏ ԱՄԵՆԱՅՆԻ, ԿԿԱՅԱՆԱ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

11.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԱՊՀ վերջին գագաթնաժողովի ընթացքուն Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել էին, որ Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Մոսկվա կկայանա ընթացիկ տարվա սեպտեմբերին: Այսօր Մամլո ազգային ակումբում կայացած մամլո ասուլիսին այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍի հարցին:
Միաժամանակ, նախարարը նշել է, որ ռուսաստանյան կողմը չի բացառել, որ այցը կարող է տեղի ունենալ հուլիսի երկրորդ կեսին: «Սակայն, ըստ ամենայնի, այցը կկայանա սեպտեմբերին», – ասել է Օսկանյանը: –0–