AM
21 Նոյեմբեր 2011 - 07:04 AMT

Երևանում ընթանում է եվրաինտեգրացիայի հարցերին նվիրված խորհրդաժողով

Նոյեմբերի 21-22-ին Երևանում տեղի է ունենում «Եվրոպական ինտեգրացիայի երկու արգելքներ` արժեքներ և գործողություններ» խորհրդաժողովը: Խորհրդաժողովի նպատակն է նպաստել քաղաքականության ձևավորման և որոշումների ընդունման գործում քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների դերի բարձրացմանը: Այս միջոցառումը եվրոպական ինտեգրացիային նվիրված յոթերորդ ամենամյա խորհրդաժողովի տրամաբանական շարունակությունն է, որը փորձագետներին հնարավորություն է ընձեռում հասարակությանը ներկայացնել Եվրամիությունում Հայաստանի եվրաինտեգրացիայի գործընթացը:

Միջոցառումը կազմակերպվել է «Մարդկային զարգացման միջազգային կազմակերպության» կողմից: