11.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Նաիրա Մելքումյանը կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նիստին, որը տեղի կունենա հուլիսի 12-ին Վիենայում: Այսօր Մամլո ազգային ակումբում կայացած մամլո ասուլիսին այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Նա նշել է, որ շատ օգտակար է համարում միջնորդների տվյալ նախաձեռնությունը, քանի որ այն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հնարավորություն է տալիս «առաջին ձեռքերից» ծանոթանալ Ղարաբաղի դիրքորաշմանը: Վարդան Օսկանյանը ասել է, որ նիստին համանախագահները, ըստ ամենայնի, կամփոփեն տարածաշրջան կատարած վերջին այցի արդյունքները:
Հուլիսի 16-17-ին ԵԱՀԿ գործող քարտուղար, Ավստրիայի արտգործնախարար Բենիտա Ֆերերո-Վալդները կայցելի Հայաստան եւ Ադրբեջան: –0–