Նոյեմբերի 21-ին Համազգային թատրոնում տեղի ունեցավ «Գիսանե» երիտասարդական հանրապետական թատերական փառատոնի հանդիսավոր փակումը, որտեղ հայտարարվեսին հաղթողները: Լավագույն երաժշտական ձևավորում ճանաչվեց «Փառելիներ» խմբի կատարումը: Լավագույն նկարչական ձևավորման համար մրցանակի արժանացավ Շուշիի թատրոնը: 2-րդ պլանի լավագույն դերասան և դերասանուհի ճանաչվեցին Մարատ Խաչատրյանն ու Ստելլա Խաչատրյանը, իսկ լավագույն դերասան և դերասանուհի` Արմեն Մարգարյանն ու Լիանա Ավետիսյանը: Լավագույն ռեժիսոր ճանաչվեց Հակոբ Ֆագչյանը իր «Մուշեղ Իշխան» ներկայացմամբ, իսկ լավագույն ներկայացում` Ա Նուռի «Կյանքի 5 մասնիկները»: Այս տարի ավելացել էր ևս մեկ անվանակարգ` լավագույն դրամատուրգիա, որին արժանացավ Ալլա Բունիաթյանը: Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ Նարինե Գրիգորյանն իր «Վիլյամ Սարոյան» ներկայացման համար:
Փառատոնի տնօրեն Հայկ Ավագյանն էլ իր հերթին շնորհակալագրեր հանձնեց ժյուրիի անդամներին, ՀՀ մշակույթի նախարարին և այլ մարդկանց, ովքեր աջակցեցին փառատոնին:
Փառատոնը մեկնարկել էր նոյեմբերի 10-ին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում: Այս տարի փառատոնին մասնակցում էին շուրջ 20 ներկայացում ողջ Հայաստանից: «Գիսանեն» հիմնադրվել է 2008 թ-ին, որպես ուսանողական փառատոն: 2010 թ-ին այն ընդմիջվել է: Փառատոնը կազմակերպել էին ՀՀ մշակույթի նախարարությունը, սպորտի և երիտասարդության նախարարությունը, ինչպես նաև ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանը: Փառատոնի տնօրենն է Հայկ Ավագյանը:






