AM
22 Նոյեմբեր 2011 - 07:43 AMT

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվելու է Արշավիր Կիրակոսյանի ցուցահանդեսը

Նոյեմբերի 23-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվելու է հայտնի նկարիչ Արշավիր Կիրակոսյանի (Արշոյի) անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված են լինելու Արշոյի վերջին շրջանի լավագույն կտավները («Թռչկանի ջրվեժը», «Նազրևան գյուղը», «Ամառը Փարպիում», «Աղջիկը հայելու առաջ», «Ծաղկաձորյան բնապատկեր» և այլն):

Ցուցահանդեսը բացվելու է նկարչի 72 ամյակի նախօրեին:

Ցուցահանդեսին հրավիրված են ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական պաշտոնյաներ, գործարարներ, արվեստագետներ և այլ հետաքրքրված անձիք: