AM
24 Նոյեմբեր 2011 - 05:24 AMT

Դեկտեմբերի 15-ին Երևանում կկայանա «Առաքելությունն անիրագործելի է. Ֆանտոմ Արձանագրությունը» ֆիլմի պրեմիերան

Դեկտեմբերի 15-ին Երևանում ծրագրված է «Առաքելությունն անիրագործելի է. Ֆանտոմ Արձանագրությունը» (անգլ. Mission Impossible – Ghost Protocol) արկածային մարտաֆիլմի պրեմիերան, որը «Առաքելությունն անիրագործելի է 3» ֆիլմի շարունակությունն է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են «Մոսկվա» կինոթատրոնից: Չի բացառվում, որ պրեմիերայի ամսաթիվը կարող է փոխվել: Հարկ է նշել, որ համաշխարհային պրեմիերան նույնպես նշանակված է 2011թ. դեկտեմբերի 15-ին:

Ֆիլմի սյուժեն` «Առաքելությունն անիրագործելի է» բաժանմունքը փակել են Կրեմլի պայթյունին նրանց հանցակից լինելու մեղադրանքներից հետո: Գործակալ Իթան Հանթն ու նրա նոր թիմը, որոնց առաջադրվել են Կրեմլը պայթեցնելու մեղադրանքները, ստիպված են փախուստի դիմել, որպեսզի փորձեն մաքրել իրենց կազմակերպության անունը: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Դուբայում, Պրահայում, Մոսկվայում, Վանկուվերում և Ռաջաստհանում: