AM
24 Նոյեմբեր 2011 - 05:25 AMT

Հայաստանում մեկնարկում է Արգենտինական կինոյի փառատոնը

Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը հայտարարում է Հայաստանում Արգենտինական կինոյի փառատոնի մասին, որը տեղի կունենա դեկտեմբերի 9,10,11-ին «Մոսկվայի Տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են դեսպանատնից, փառատոնի շրջանակներում կիրականացվի արգենտինացի ռեժիսոր Խուան Խոսե Կամպանելյայի «Նրա աչքերի գաղտնիքը»` 2009թ. լավագույն օտարալեզու օսկարակիր ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: Ֆիլմերը կցուցադրվեն բնօրինակ լեզվով, անգլերեն տիտրերով:

Փառատոնի ընթացքում ցուցադրվելու են Խուան Տարատուտոյի «Ո վ է ասում, որ հեշտ է» (2007), Ալեխանդրո Ագրեստիի «Վալենտինի երազանքը» (2002), Սեբաստիան Բորենշտեյնի «Խաղաքարերը նետված են» (2005) և Խուան Խոսե Կամպանելյայի «Հարսնացուի որդին» (2001) ֆիլմերը:

Բոլոր ցուցադրությունների համար մուտքն ազատ է: