Հարաբերակցության տեսության հիմնադրի և մեծ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի գլխուղեղի կտրվածքներն առաջին անգամ կցուցադրվեն Ֆիլադելֆիայի Թոմաս Մյուտերի անվան բժշկական թանգարանում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարեցին ամերիկացի գիտնականները CBS հեռուստաալիքի եթերով: Թանգարանի այցելուները կարող են տեսնել մարդու մազից էլ բարակ գիտնականի գլխուղեղի 46 կտրվածքները,, նրանից մեկը ՝ մանրադիտակով:
Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի նյարդաբան, դոկտոր Լյուսի Ռորկ-Էդամսը հայտարարել է CBS-ի Talk Philly ծրագրում, որ Էյնշտեյնի ուղեղը նման է երիտասարդ մարդու ուղեղի, և չունի մաշվածության պիգմենտ, որը տիպիկ է տարեց մարդկանց համար: «Զարմանալի է, բայց ուղեղը չունի ծերացման ոչ մի նշան»,- ընդգծեց նա:
Էյնշտեյնը մահացել է 1955 թ-ին 76 տարեկան հասակում որովայնային մայրերակի պատռվածքի արդյունքում: Պաթոլոգոանատոմ Թոմաս Հարվին հանեց հանճարի ուղեղը դիահերձման ժամանակ և պահեց իր մոտ, ինչը սկանդալ բարձրացրեց գիտնականների բարեկամների բողոքների պատճառով:
Հարվին կորցրեց աշխատանքը, բայց պահպանեց Էյնշտեյնի ուղեղը: Փորձելով հասկանալ, ինչով է տարբերվում հանճարի ուղեղը սովորական մարդկանց ուղեղներից, պաթոլոգաանատոմը ուղարկում էր ԱՄՆ տարբեր գիտնականներին այդ ուղեղի լտրվածքները: Այդպես, դրանց մի մասը հայտնվեց Ռոռկ-Էդամսի մոտ, որը և որոշեց փոխանցել Էյնշտեյնի ուղեղի նմուշները Մյուտերի անվան թանգարանը:
Թեև հիմա դրանք կպահվեն թանգարանում, գիտնականները կշարունակեն հետազոտությունները, հաղորդում է CBS-ը: Հեռուստաալիքի համաձայն, հետագայում թանգարանը կցուցադրի մանրադիտակով խոշորացված Ալբերտ Էյնշտեյնի գլխուղեղի բջիջների պատկերների լուսանկարները:






