Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորն իր պարտականությունները կստանձնի հունվարից, չորեքշաբթի օրը Trend-ին հաղորդել է Ֆրանսիայից դիվանագիտական աղբյուրը:
Նա այդ պաշտոնում կփոխարինի ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայիս համանախագահ Բեռնար Ֆասիեին, որը տարվա վերջին ավարտում է իր առաքելությունը: Ֆասիեն նոյեմբերի վերջին ծրագրում է իր վերջին այցը կատարել տարածաշրջան: Ժակ Ֆորը ներկայումս Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանն է:






