Եթե Ադրբեջանը վստահ լիներ, որ կհաղթի ռազմական գործողություններ սկսելու դեպքում, ապա վաղուց արդեն կդիմեր այդ քայլին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ «Հայ Դատի» երևանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Ըստ նրա, Բաքուն դեռ պատրաստ չէ պատերազմի: Բացի այդ, ըստ Մանոյանի, Բաքուն դեռ պատրաստ չէ պատերազմի: Բացի այդ, ըստ Մանոյանի, Ադրբեջանը վախենում է, որ ռազմական գործողությունների դեպքում կտուժի իր նավթային գործունեությունը: Անդրադառնալով Արցախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում իրավիճակին՝ Մանոյանը նշել է, որ հայկական կողմը պետք է համարժեք պատասխան տա Ադրբեջանի սադրանքներին: Ըստ նրա, դա ադրբեջանական կողմի գործողությունները կասեցնելու միակ միջոցն է: Մանոյանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է հասկացնի Ադրբեջանին, որ զինադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումներն անթույլատրելի են: «Հրադադարի ռեժիմի խախտումը կարող է անցանկալի հետևանքների հանգեցնել»,-ասել է Մանոյանը:






