Գերմանիայի Յենի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Խուբուան կարևորել է եվրաինտեգրման ուղիները Հարավային Կովկասի երկրների համար և խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանի ծրագրերը Եվրասիական միության ստեղծման վերաբերյալ: «Ես դա անառողջ նախաձեռնություն եմ համարում: Դա Խորհրդային Միությունը վերակենդանացնելու նոր փորձ է»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:
Խուբուան նշել է, որ ինտեգրացիոն գործընթացները պետք է ներքևից գան, ոչ թե վերևից, և որ տարածաշրջանի երկրներին մոտ են եվրոպական արժեքները:
«Անձամբ ես, երբ հեռանկար ունեմ՝ ԵՄ կամ այլ արհեստական կառույց անհասկանալի նպատակներով, անշուշտ, ես ընտրում եմ Եվրամիությունը: Դա է ապագան, որը երաշխավորում է մեր երկրների զարգացումը»,-հավելել է նա:
Իր հերթին ԱՊՀ երկրների ինստիտուտի երևանյան բաժանմունքի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նշել է, որ մինչ երկրների ինտեգրումը Եվրամիությանը դեռ շատ ժամանակ կա: Ըստ նրա, այժմ խոսքը գնում է միայն տնտեսական ինտեգրման ծրագրերի մասին, մասնավորապես, ազատ առևտրի գոտու ստեղծման մասին:






