AM
24 Նոյեմբեր 2011 - 11:52 AMT

Կիրո Մանոյան. Մոտակա երկու տարիներին ղարաբաղյան հակամարտությունում պետք չէ սպասել նոր զարգացումների

Մոտակա երկու տարիներինմ ղարաբաղյան հակամարտության մեջ պետք չէ սպասել նոր զարգացումների: Այդ մասին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ «Հայ Դատի» երևանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով դա պայմանավորված է այն հանգամանքով, որ և Հայաստանում, և Ադրբեջանում, և միջնորդ երկրներում մոտակա երկու տարիներին անցկացվելու են ընտրություններ: Միաժամանակ նա նշեց, որ այդ երկու տարիներին միջնորդները կկենտրոնանան պատերազմ սկսելու հավանականության նվազեցման հարցի վրա:

«Կարծում եմ, որ մենք նաև պետք է ակտիվացնենք Արցախի անկախության ճանաչման գործընթացը, և ադրբեջանական կողմը հասկանա, որ չի կարող բանակցությունների գործընթացը որպես պատանդ օգտագործել, և եթե երկիրը չհամաձայնվի ԼՂՀ-ի կարգավիճակի հետ Ադրբեջանից դուրս, աշխարհը արդեն կսկսի անտեսել Բաքվի դիրքորոշումը»,- ասաց նա: