Իրանում պատերազմի հավանականությունը շատ տագնապալի է, թեև քիչ հավանական, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Ըստ նրա, չնայած նրան, որ պատերազմն Իրանում քիչ հավանական է, չի կարելի բացառել Իսրայելի կողմից ռազմական գործողություններ սկսելու հավանականությունը:
Ընդ որում, Կիրո Մանոյանը հավելել է, որ դա ևս բացասաբար կանդրադառնա Հայաստանի վրա, ոչ միայն այն պատճառով, որ Իրանը հարևան երկիր է, այլ նաև այն պատճառով, որ երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ ունեն: «Պետք չէ մոռանալ Իրանի հավասարակշռված քաղաքկանության մասին տարածաշրջանային հարցերում»,-ասել է նա՝ հավելելով, որ վիճակի ապակայունացումն Իրանում սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը:
ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները արտահայտվում են Իրանի հանդեպ պատժամիջոցների խստացման օգտին, սակայն Պենտագոնը չի հաստատում Իրանի դեմ ակնկալվող պատերազմի մասին լուրերը:






