AM
24 Նոյեմբեր 2011 - 13:36 AMT

Սոֆյա Մելիքյանը մենահամերգ կունենա Արամ խաչատրյան համերգասրահում

Նոյեմբերի 29-ին ամերիկաբնակ դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանը մենահամերգ է ունենալու Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ իր երկրպագուներին ներկայացնելու է Ֆորեի և Լիստի ստեղծագործությունները: Ավելի վաղ նշվել էր, որ համերգը կայանալու է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, սակայն պլանները փոխվել են և համերգի վայրը տեղափոխվել է Ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահ:

Սոֆյա Մելիքյանը ծնվել է Երևանում, սովորել Չայկովսկու անվան դպրոցում, Անահիտ Շահբազյանի դասարանում: 1994 թ-ին տեղափոխվել է Իսպանիա, սովորել Մադրիդի արքայական կոնսերվատորիայում: Այժմ նա ապրում է Նյու Յորքում: Մասնակցել է Վիտալի Մարգուլիսի. Ջոն Օ’Քոնորի և այլ երաժիշտների վարպետության դասերին:

Մասնակցել է բազմաթիվ փառատոների և մրցույթների և տարել բազմաթիվ հաղթանակներ և ստացել մի շարք առաջարկներ: