AM
24 Նոյեմբեր 2011 - 14:31 AMT

Վարդան Պետրոսյանի ներկայացումները անկանխատեսելի են, դրա համար էլ, երևի, չեն հովանավորվում

Հայտնի դերասան, ռեժիսոր Վարդան Պետրոսյանը գտնում է, որ իր ներկայացումները հովանավորներ չեն գտնում, որովհետև դրանք շատ անկանխատեսելի են: «Սեռասարսափ» ներկայացումը, որի նախապատրաստական աշխատանքների համար ծախսվել է շուրջ 50.000 դոլար գումար, դերասանի սեփական խնայողությունների և ընկերների աջակցության շնորհիվ է իրականացել: Մինչ այդ նա դիմել էր «Իդեալ» ընկերությանը և Հայաստանի բոլոր բջջային օպերատորներին: Ի տարբերություն առաջինի, բջջային օպերատորները ընդհանրապես չեն պատասխանել իր դիմումին:

Պետրոսյանը գտնում է, որ նրանց մեջ վախ կա, քանի որ չգիտեն, թե այս անգամ ինչի մասին կլինի ներկայացումը, քաղաքական որ օղակին կվերաբերվի և այլն: