AM
25 Նոյեմբեր 2011 - 15:15 AMT

ՀԱԿ-ի հանրահավաքը շարունակվում է կատարյալ մթության մեջ

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ելույթի ժամանակ էլեկտրականությունն Ազատության հրապարակում կորավ: Ընդ որում, հարկ է նշել, որ հարևան փողոցներում կար լույս:

Չնայած լույսի բացակայությանը, Կոնգրեսը շարունակում է իր հանրահավաքը, և Արամ Սարգսյանին փոխարինեց Հայաստանի Ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Նա, մասնավորապես, նշեց, որ հայկական իշխանությունները կրկին ձեռնամուխ են եղել իրենց վերարտադրության գործընթացին` օգտագործելով իրենց հատուկ մեթոդը: