Նոյեմբերի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու համերգ` նվիրված, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի ղեկավարման 50-ամյա հոբելյանին:
Համերգի առաջին մասում հնչելու է Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի կատարմամբ a cappella երգեր: Երկրորդ մասում արդեն հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) որի ընթացքում էլ կհնչեն Բեթհովենի, Վերդիի, Բերլիոզի և Օրֆ-ի ստեղծագործությունները: Մենակատարներն են` Մարինե Աբրահամյանը (դաշնամուր) և Պերճ Խարազյանը (տենոր): Համերգը ղեկավարելու է հենց մաեստրո Չեքիջյանը:
Հովհաննես Չեքիջյանը ծնվել և կրթություն է ստացել Ստամբուլում, Հայաստան է տեղափոխվել 1961թ-ից, այդ ժամանակվանից մինչև այսօր նա գլխավորում է Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը, որի կազմում հանդես է եկել աշխարհի ամենանշանավոր բեմերում` Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում և ալյուր: Հովհաննես Չեքիջյանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, պետական մրցանակի դափնեկիր:






