Դիանա Քալաշովան չհաղթեց «Չեխիան և Սլովակիան ունի տաղանդ 2» հեռուստաշոույում: Նա մրցույթում հասել էր մինչև եզրափակիչ փուլ և պայքարում էր մի քանի հոգու հետ: Եզրափակիչ փուլը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին: Մրցույթ-շոուի հաղթող է ճանաչվել ազգությամբ կիրգիզ, 11-ամյա պարող Աթաի Օմուրզակովը, ով տարբեր երկրներում մասնակցել է նմանատիպ մրցույթների և արժանացել բարձր գնահատանքի:
Դիանա Քալաշովան եզրափակիչ մտնելու իրավունք ստացավ նոյեմբերի 13-ին Բրատիսլավայում անցկացված մրցույթում, որին մասնակցեցին կիսաեզրափակիչ անցած ինը մասնակից։
Քալաշովան մրցույթի ողջ ընթացքում կատարել է Սելին Դիոնի, Ուիթնի Հյուսթոնի և այլ երգչուհիների բավական բարդ երգերը:
Դիանան ծնվել է 2002 թվականին ռուսական Նովոկուզնեցկ քաղաքում, իսկ 2003 թվականից ապրում է Պրահայում։ Մասնակցել է բազմաթիվ մրցույթների, իսկ այս տարի նաև` Ղրիմում անցկացված «Նոր ալիք» երգի փառատոնին, ուր հասել է մինչև եզրափակիչ: Ոլորտի շատ մասանգետներ նրան անվանում են «անհավատալի» տաղանդ:






