AM
29 Նոյեմբեր 2011 - 05:18 AMT

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կհիշեն Վիլիամ Սարոյանին

Դեկտեմբերի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում, «Հանդիպում արվեստի հետ» շարքի շրջանակում տեղի է ունենալու միջոցառում` նվիրված հայազգի աշխարհառչակ գրող Վիլյամ Սարոյանին:

Ծրագրում`«Սարոյանը ժամանակակից աշխարհում» (բանախոս` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Էդոյան), «Դուք մտնում եք աշխարհ» ներկայացում (Երևանի Խամաճիկների պետական թատրոն):

Միջոցառման մուտքն անվճար է, ըստ նախնական գրանցման և հրավիրատոմսերի: