Նոյեմբերի 30-ին` ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի կունենա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Գաուդեամուս» ծրագրի բացման արարողությունը:
Ծրագրի շրջանակում մինչև ուսումնական տարվա վերջ ցուցադրվելու են փառատոնի վերջին 5 տարվա շուրջ 60 ֆիլմերը:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո կցուցադրվի դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի «Մելանխոլիա» ֆիլմը:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին կինոփառատոնի գրասենյակից, միջոցառմանը ներկա կլինի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը, ինչպես նաև կինոգետներ և այլ հյուրեր:
«Գաուդեամուս» ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի 3-ին Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում: Բացի դրանից, ծրագիրն իրականացվում է նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում:






