AM
30 Նոյեմբեր 2011 - 07:50 AMT

Երևանում բացվեց «Սպենդարյանը և ժամանակը» հանրապետական գիտաժողովը

Այսօր Ալեքսանդր Սպենդարյանի տուն-թանգարանում բացվեց «Սպենդարյանը և ժամանակը» հանրապետական գիտաժողովը։ Այն բացվեց թանգարանի համար նախատեսված նոր տարածքում, որը 30 տարի չէր օգտագործվել։ Տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշեց, որ թանգարանի համար գիտաժողովը կրկնակի տոն է՝ առաջին հերթին, որ նշվում է կոմպոզիտորի 140 ամյակը և երկրորդը՝ բացվում է միջոցառումների մի սրահ, որի շնորհիվ անխաթար կմնա տուն-թանգարանի մյուս մասը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, ով փոխանցեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հատուկ ուղերձը գիտաժողովի մասնակիցներին։

Այս տարի հուլիս ամսից տուն-թանգարանում սկսեցին վերանորոգման աշխատանքներ, որոնք ավարտվեցին օրերս։ Նոյեմբեր ամսվա ընթացքում տուն-թանգարանը մեծ շուքով նշեց կոմպոզիտորի 140 ամյակը։ Այս գիտաժողովով եզրափակվեց նոյեմբեր ամսվա միջոցառումների շարքը։ Գիտաժողովի զեկուցումները կտպագրվեմ առանձին ժողովածուով։