Ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու համար Երևան մեկնող և ոստիկանության կողմի խոչընդոտների բախվող քաղաքացիների իրավունքները, պաշտպանելու համար օմբուդսմենի գրասենյակը պետք է ահազանգ ստանա: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Ըստ նրա, քաղաքացիները կարող են դիմել ՀՀ օմբուդսմենին անվճար կարճ համարով՝ 116: «եթե մարդը չի ցանկանում հավաքել 116 կարճ համարն ու օգնության համար մեզ դիմել, ապա իմ համար այդ գործը գոյություն չունի: Հակառակ դեպքում մեր արձագանքը կլինի շատ օպերատիվ և արդյունավետ»,-ասել է նա՝ հավելելով, որ իր համար այն միակ պատճառը, որը թույլ չի տալիս քաղաքացուն դիմել օմբուդսմենին, կարող է լիենլ ձեռքերի բացակայությունը և հեռախոսոի բացակայությունը որոշ վայրերում: «Ես չեմ կարող քաղաքացու իրավունքների պաշտպանության վերաբերյալ գործ սկսել, հիմնվելով միայն ԶԼՄ-ների հրապարակումների վրա»,-ասել է նա:






