AM
2 Դեկտեմբեր 2011 - 09:32 AMT

Ռազմիկ Զոհրաբյանը կոչ է անում թմրանյութերի վաճառքի մեղադրանքով ԲՀԿ անդամների ձերբակալությունները չքաղաքականացնել

Իշխող Հայաստանի Հանրապետայան կուսակցության նախագահի տեղակալ Ռազմիկ Զոհրաբյանը հերքել է որոշ ԶԼՄ-ի հրապարակումները՝ իշխանությունների կողմից կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վրա ճնշումների վերաբերյալ, մասնավորապես, կուսակցության որոշ անդամաների ձերբակալությունների միջոցով: «Ես դրա մեջ ոչ մի քաղաքական բան չեմ տեսնում, ձերբակալությունների մասին տեղյակ եմ: Ինչ-որ մարդիկ, կուսակցականներ, ովքեր մեղադրվում են ինչ-որ հարցերում: Նա ընդգծել է, որ ՀՀԿ-ի և «Բարգավաճ Հայաստանի» միջև հարաբերությունները նորմալ են և նրանք մնում են կոալիցիոն գործընկերներ:

Վերջերս թմրանյութերի անօրինական շրջանառության կասկածանքով ձերբակալվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի շարք անդամներ: Մասնավորապես, ձերբակալվել է Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար, կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է Արմեն Մուրադյանի և Մասիս քաղաքի քաղաքպետարանի աշխատակից Արթուր Ղազարյանին, ովքեր համաձայն մամուլի կուսակցության անդամներ են, ապա կուսակցության մամլո ծառայությունը մերժել է նրանց՝ կուսակցական լինելու փաստը: