Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 8-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանը տիկնոջ` Վաֆաա Սուլեյմանի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, այցի ընթացքում Լիբանանի նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարների, ինչպես նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Նախատեսվում է նաև հայ-լիբանանյան համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողություն:






