Այսօր Արցախյան պատերազմի հերոս, ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանը կդառնար 50 տարեկան: Ինչպես հայտնում է «Մովսես Գորգիսյան» հիմնադրամը, այդ կապակցությամբ այսօր 11:00-ին Ծիծեռնակաբերդում նրա գերեզմանի նոտ տեղի ունեցավ Ազգային հերոսի հիշատակի խնկարկման արարողություն: 13:00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա Գորգիսյանի հիշատակին նվիրված հանդիսավոր արարողություն:
Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961թ. դեկտեմբերի 3-ին Երևանում: 1984թ. ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտը: Արցախյան շարժման առաջամարտիկներից էր։ Առաջինն էր, որ Ազատության հրապարակում եռագույնն է ծածանել։ Ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք։ 1990 թվականին զոհվել է Երասխավանի պաշտպանության ժամանակ։ 1996 թ. սեպտեմբերի 20-ին արժանացել է Ազգային հերոսի կոչման:






