AM
5 Դեկտեմբեր 2011 - 08:32 AMT

Հայ երգիչները փոքրիկ տոն մատուցեցին հաշմանդամ երեխաներին

Դեկտեմբերի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված բարեգործական համերգ:

Միջոցառման կազմակերպիչներից էր հաշմանդամ երեխաների ծնողների «Վահան» բարեգործական ՀԿ-ն: Համերգին ներկա էին տարբեր հասարակական կազմակերպությունների հաշմանդամություն ունեցող երեխաներ։

Համերգին իրենց կատարումներով հանդես եկան Արսեն Գրիգորյանը (Մրո), Լեյլա Սարիբեկյանը, Վարդան Բադալյանը, Արթուր Հակոբյանը (Միստր Իքս), Վլադիմիր Արզումանյանը, Էմմին, Աննա Խաչատրյանը, Սոֆի Մխեյանը, Հասմիկ Կարապետյանը և այլ երգիչ-երգչուհիներ, ովքեր մեծ սիրով համաձայնել էին բարեգործական հիմունքներով ելույթ ունենալ և փոքրիկ տոն ստեղծել հաշմանդամ երեխաների համար։ Երգիչ-երգչուհիներն ընտրվել էին՝ հաշվի առնելով «Վահան» բարեգործական հասարակական կազմակերպության հաշմանդամ երեխաների ցանկությունը։