AM
22 April 2003 - 18:22 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Ապրիլի 24-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կմեկնի Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների
կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, նախատեսվում է քննարկել Տնտեսական խորհրդի եւ Արտաքին գործերի նախարարների խորհրդի ներկայացրած երկու տասնյակից ավելի որոշումների նախագծեր: Օրակարգում ընդգրկված են նաեւ մի շարք կարեւոր խնդիրներ, որոնք վերաբերում են, մասնավորապես, անվտանգության ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցության զարգացմանը: