AM
7 Դեկտեմբեր 2011 - 13:50 AMT

Լիա Ավետիսյան. Մշակույթի նախարարությունը զբաղված է շոու-բիզնեսով

Գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը գտնում է, որ առհասարակ մշակույթի նախարարությունը պետք է զբաղվի 2 գործով` նախ պահպանի իր երկրի մշակույթը, հետո այն ներկայացնի աշխարհին: Ըստ հրապարակախոսի, ՀՀ մշակույթի նախարարությունը զբաղվում է ամեն ինչով, բացի այդ երկու գործառույթները կատարելուց, զբաղվում է շոու բիզնեսով: Նա նաև մեղադրում է նախարարությանը հեռուստատեսությամբ մշակույթի պրոպագանդման բացակայության և մշակութային միակ ալիքի փակման մեջ:

Նա նաև մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին մեղադրում է Թուրքիայից կաշառք ստանալու մեջ, քանի որ Ավետիսյանը գտնում է, որ նա հակահայկական քայլեր է անում: Այդ հակահայկական քայլերի թվում, ըստ Ավետիսյանի, թուրք լրագրողի մոտ տոլմայի` որպես հայկական ուտեստի ժխտումն է: