AM
22 April 2003 - 16:52 AMT

ԱՊՐԻԼԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԻՐԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Հարավային Կովկասի երկրներ տարածաշրջանային այցի շրջանակներում ապրիլի 29-ին Հայաստան կայցելի Իրանի արտգործնախարար Քամալ Խարազին: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, Իրանի նախարարը Երեւան կժամանի Թբիլիսիից, իսկ ավելի վաղ նա կայցելի Բաքու: Երեւանում նա կհանդիպի երկրի քաղաքական ղեկավարության հետ եւ կքննարկի տարածաշրջանային հարցեր: Նշենք, որ Իրանի նախարարի այցը Հայաստան նախատեսված էր ընթացիկ տարվա մարտին, սակայն հետաձգվել էր Իրաքում իրավիճակի սրման պատճառով: