Դեկտեմբերի 12-ի առավոտյան Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ինչպես հաղորդում է ՀՀ խորհրդարանի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը« ԱԺ պատգամավորներ Ռուբեն Գևորգյանը, Գագիկ Գևորգյանը և Արմեն Մարտիրոսյանը:
Ստեփանակերտում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և ԼՂՀ ԱԺ պատգամավորների հետ: ՀՀ ԱԺ նախագահը և պատվիրակության անդամները կայցելեն Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր« ծաղկեպսակ կդնեն եղբայրական գերեզմանին:
Դեկտեմբերի 13-ի երեկոյան ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը կվերադառնա Երևան:






