AM
22 April 2003 - 13:56 AMT

ԵԽԽՎ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԾԱՆՈԹԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ

Վաղը Հայաստան կժամանի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը` ծանոթանալու մայիսի 25-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման ընթացքին: Ապրիլի 23-25-ը ԵԽԽՎ անդամները կհանդիպեն Հայաստանի ղեկավարության, Սահմանադրական դատարանի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարների, ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պատվիրակության կազմում են Անդրեաս Գրոսը, Լորդ Ռասել Ջոնսթոնը եւ ընտրական հարցերով ուրիշ փորձագետներ: