AM
12 Դեկտեմբեր 2011 - 13:31 AMT

Երևանում բացվեց «Հայացք. Հայաստանի ժամանակակից արվեստը» ցուցահանդեսը

Դեկտեմբերի 12-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվեց «Հայացք. Հայաստանի ժամանակակից արվեստը» խորագրով ցուցահանդեսը և կայացավ համանուն պատկերագրքի շնորհանդեսը: Այն նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 20 ամյակին և իրականանում է ՀՀ մշակույթի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

Բացմանը ելույթ ունեցան Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, UNDP մշական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, ցուցահանդեսի համադրող Լիլիթ Սարգսյանը և ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը:

Ցուցահանդեսում ներկայացված էին 36 նկարիչների ստեղծագործություններ` մասնավորապես ժամանակակից արվեստին պատկանող քանդակներ, գրաֆիկաներ և գեղանկարչություն: