AM
13 Դեկտեմբեր 2011 - 05:08 AMT

Դեկտեմբերի 17-ին Երևանում տեղի կունենա «Դուռը բաց» հայկական կոմեդիայի պրեմիերան

Դեկտեմբերի 17-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսոր Ավագ Ավագյանի «Դուռը բաց» հայկական կոմեդիայի պրեմիերան: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են կինոթատրոնում: Գլխավոր դերերում Հովհաննես Ազոյանն ու Արսեն Գրիգորյանն են: Ֆիլմի նկարահանումները, որի դեպքերը ծավալվում են 2008թ. օգոստոսյան պատերազմի ժամանակ, տևել են 40 օր և տեղի են ունեցել Հայաստանն ու Վրաստանը կապող ճանապարհներին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ավագ Ավագյանը, «Դուռը բաց» ֆիլմը պատերազմի պայմաններում խաղաղության որոնումների մասին է: «Ազգերն ուզում են և ապրում են միասին` ռուսները, վրացիները, ամերիկացիները, հայերն ու ադրբեջանցիները: Պատերազմական վիճակը համեմված է կովկասյան կոլորիտով: Ֆիլմում չկան կեղծ հերոսներ: Բոլորն իրական կերպարներ են իրական իրավիճակում»,- ասել է Ավագյանը: