AM
13 Դեկտեմբեր 2011 - 06:03 AMT

Ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենա համակարգչային գրաֆիկայի ուղեկցությամբ

Դեկտեմբերի 16-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) «Արամ Խաչատրյան» համերգասարհում հանդես կգա բացառիկ ծրագրով ` անգլիացի հայտնի կոմպոզիտոր Գուստավ Հոլսթի «Մոլորակներ» սյուիտով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին նվագախմբից:Այն ներկայացվելու է կոմպյուտերային գրաֆիկայի ուղեկցությամբ: Սյուիտն, առհասարակ, քիչ է կատարվում նվագխմբերի կողմից:

Այն կազմված է 7 պոեմներից` Արեգակնային համակարգի հայտնի 7 մոլորակների թվին համապատասխան (բացառությամբ Երկիր մոլորակի): Առաջինը Մարս մոլորակն է` որպես պատերազմի մունետիկ, երկրորդը`Վեներան` խաղաղության մունետիկը, երրորդը`Մերկուրին` թևավոր դեսպանորդը, այնուհետև Յուպիտերը` ուրախություն պարգևող, Սատուրնը ` ծերության մունետիկ, Ուրանը` հրաշագործ և խորհրդավոր Նեպտունը:

Համերգին մասնակցելու է նաև «Հովեր» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյան): Համակարգչային գրաֆիկայի ռեժիսորն է Սուքիաս Թորոսյանը, իսկ գրաֆիկայի հեղինակը` Անդրանիկ Թորոսյանը: