AM
14 Դեկտեմբեր 2011 - 13:12 AMT

Էդուարդ Թոփչյանը դարձել է Իսպանիայի նվագախմբերից մեկի գլխավոր հրավիրվիրյալ դիրիժոր

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը դարձել է Իսպանիայի նվագախմբերից մեկի գլխավոր հրավիրվիրյալ դիրիժոր: Մաեստրոն մամլո ասուլիսի ժամանակ չնշեց նվագախմբի անունը, քանի որ առայժմ իրավունք չունի այն հրապարակելու: Առաջին համերգը տեղի է ունենալու 2012 թ-ի հունվարի 16-ին:

Թոփչյանը, սակայն նշեց, որ չի պատրաստվում լքել Հայաստանի ֆիլհարմոնիկը, այլ պարզապես ավելի քիչ է լինելու Հայաստանում: Ըստ պայմանավորվածության, նա տարեկան կտրվածքով պետք է ղեկավարի նվագախումբը 2.5 ամիս:

Էդուարդ Թոփչյանը ղեկավարում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը 11 տարի: Հույս ունի, որ իր գլխավորած նվագախմբի գլխավոր հրավիրվիրված դիրիժոր կդառնա անգլիացի հայտնի Քրիստոֆեր Ուորրեն-Գրինը, սակայն դրա համար անհրաժեշտ են մեծ գումարներ: