AM
15 Դեկտեմբեր 2011 - 13:51 AMT

Դեկտեմբերի 16-ին Երևանում տեղի է ունենալու Սերգեյ Դովլաթովի «Աբանամատ» ներկայացման պրեմիերան

Դեկտեմբերի 16-ին Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամտիկական թատրոնում տեղի է ունենալու Սերգեյ Դովլաթովի «Աբանամատ» ներկայացման պրեմիերան: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքանդր Գրիգորյանը, ներկայացումը հիմնված է հեղինակի մի շարք պատմվածքների («Արգելոց», «Հայկական մոտիվներ» և այլն) և գրառումների վրա: Ներկայացման բեմանկարիչ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Զոհրաբյանը իր հերթին նշեց, որ բեմի նախագծումը բավական բարդ պրոցես էր, որովհետև բեմադրության հիմքում ընկած են ոչ թե մեկ, այլ մի քանի ստեղծագործություններ: Ներկայացման մեջ ներգրավված են ավելի քան 60 դերասաններ: Գլխավոր դերում հանդես կգա Ֆրեդերիկ Դավթյանը:

Ներկայացման աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը և «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը: Երաժշտական ձևավորման հեղինակն է Մարտին Վարդազարյանը, պարերի բեմադրիչը` Նունե Կիրակոսյանը:

Գրող Սերգեյ Դովլաթովը (Դովլաթյան) (1941-1990) ծնվել է Ուֆայում (Ռուսաստան): Հայրը ազգությամբ հրեա, թատերական ռեժիսոր Դոնատ Մեչիկն էր, իսկ մայրը` ազգությամբ հայ,գրականության սրբագրիչ ,Նորա Սերգեի Դովլաթյանը։ 1944 թվականից Դովլաթովը ապրել է Լենինգրադում (Այժմ` Սանկտ Պետերբուրգ): 1959թ. ընդունվել է Լենինգրադի Ժդանովի անվան համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ և սովորել երկուսուկես տարի, որտեղ և շփվել է հանրաճանաչ գրողների և նկարիչների հետ:

Սերգեյ Դովլաթովը վախճանվել է 1990թ-ի Օգոստոսի 24-ին: Թաղված է Նյու Յորքի Կվինս թաղամասի հրեական Մաունթ Հեբրոն գերեզմանատան հայկական մասում։