Դեկտեմբերի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մոսկվա: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, նախարարի այցի նպատակը մասնակցությունն է Մոսկվայում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) արտգործնախարարների խորհրդի նիստին:






