AM
16 Դեկտեմբեր 2011 - 05:16 AMT

Երևանում դեկտեմբերի 21-ին կայանալու է կոմպոզիտոր Ռոլֆ Ստրավերի գործերի պրեմիերան

Դեկտեմբերի 21 -ին Գաֆեսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում տեղի կունենա միջազգային մրցույթների դափնեկիր Ժորա Սարգսյանի համերգը:

Համերգի ընթացքում տեղի կունենան հոլանդացի կոմպոզիտոր, պրոֆեսոր Ռոլֆ Ստրավերի երկու ստեղծագործությունների համաշխարային պրեմիերաները, որոնք գրված են հատուկ Ժորա Սարգսյանի համար: Կոմպոզիտորը լինելու է միջոցառման հատուկ հյուրը:

Three Armenian sketches –ը բաղկացած երեք մասերից (գրված կիթառի, ֆլեյտայի եւ ալտի համար), իսկ Guitar Quintet №3 F minor-ը` չորս մասերից (կիթառի եւ լարային կվարտետի համար):

Համերգին մասնակցելու են մի շարք երաժիշտներ: