AM
16 Դեկտեմբեր 2011 - 10:23 AMT

Գագիկ Մինասյան. Հուսով եմ, Ֆրանսիայի խորհրդարանի որոշման վրա Թուրքիայի սպառնալիքները չեն ազդի

«Հուսով եմ, որ Հայաստանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի արած հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, կազդի Ֆրանսիայի խորհրդարանի որոշման վրա և պատգամավորները կքվեարկեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի օգտին, անկախ Թուրքիայի սպառնալիքներից»,-Երևանում լրագրողներին է հայտարարել ԱԺ պատգամավոր, տնտեսական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նա նշել է նաև, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն արդեն դրական արդյունքներ է տվել: Ըստ նրա, լավ է արդեն այն, որ թուրք հանրության համար հայկական հարցի քաննարկումը սովորական է դարձել»:

Գագիկ Մինասյանը նաև դրական է գնահատել ԱՄՆ Կոնգրեսի կողմից 306 բանաձևի ընդունումը՝ Թուրքիայի ազգային փոքրամասնություններին կրոնական գույքը վերադարձնելու մասին:

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

2011թ. աշնանը Հայաստան կատարծ այցելության շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին նշեց, որ հասկանում է հայ ժողովրդի ցավը և կոչ արեց Թուրքիային ճանաչել Ցեղասպանությունը մինչ ընթացիկ տարվա ավարտը: