AM
16 Դեկտեմբեր 2011 - 13:37 AMT

2012թ. հունվարից «Հայփոստում» կներդրվի ժամանակակից ծրագրային ապահովում

Սպասարկման որակի բարձրացման ու տեղեկատվության փոխանակման համար «Հայփոստ» ՓԲԸ-ն 2012թ. հունվարից նոր ժամանակակից ծրագրային ապահովում կներմուծի, որը կմիավորի Հայաստանի ազգայի փոստային օպերատորի բոլոր փոստային բաժանմունքները: Այդ մասին դեկտեմբերի 16-ին Սյունիքում ասել է Haypost Trust Management կառավարիչ Խուան Պաբլո Գեչիչյանը:

Ըստ նրա, դա աշխարհի լավագույն ԱԾ-ն է, որի արտադրությամբ զբաղվում է ամերիկա-իռլանդական ընկերությունը, այն կիրառվում է ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի, Սինգապուրի փոստերում: «Աշխարհի ամենազարգացած փոստային ծառայություններն օգտագործում են այն ծրագրային ապահովումը, որը ներդրվելու է Հայաստանում»,-հավելել է նա: