AM
16 Դեկտեմբեր 2011 - 14:07 AMT

Չարլզ Լոնսդեյլ. Ես տխրում եմ՝ հեռանալով Հայաստանից

«Ես տխրում եմ՝ հեռանալով Հայաստանից: Աշխատանքը Երևանում իմ կյանքի հետաքրքիր շրջաններից էր, ինչպես աշխատանքային, այնպես էլ անձնական տեսակետից», PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ իր տպավորություններն է կիսել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը:

«Այժմ ես բազում անձնական կապեր, ծանոթներ ու ընկերներ ունեմ Հայաստանում, ես կվերադառնամ այստեղ ժամանակ առ ժամանակ»,-նշել է նա:

Անդրադառնալով Ամանորին՝ Լոնսդեյլը նշել է, որ Նոր տարին ու Սուրբ ծնունդը նա մտադիր է անցկացնել Երևանում կնոջ և ընկերների հետ: «Ես ցանկանում եմ որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել այստեղ»,-ասել է նա:

Դեսպանը շնորհավորել է բոլորին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով բոլորին քաջ առողջություն, խաղաղ և հաջող նոր տարի:

Չարլզ Լոնսդեյլն իր առաքելությունը Հայաստանում ավարտում է 2012թ. հունվարին: Լոնսդեյլը կզբաղեցնի ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի պատվիրակության ղեկավարի տեղակալի պաշտոնը: