AM
16 Դեկտեմբեր 2011 - 14:37 AMT

«Մեր պարերը և մենք» հերթական միջոցառումը նվիրվելու է Նարեկ Հարությունյանին

Վաղը` դեկտեմբերի 17-ին «Նարեկացի» արվեստի միության դահլիճում տեղի է ունենալու «Մեր պարերը և մենք» հերթական միջոցառումը:

Այս անգամ միջոցառումը նվիրվելու է «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր-նախագահ, Նարեկ Հարությունյանին և այսպիսով նշվելու է նրա օրեր առաջ ազատ արձակումը:

Միջոցառումն, ամեն ամիս կազմակերպում է «Կարին» ավանդական երգի-պարի խումբը և այն դարձել է գեղեցիկ ավանդույթ: Խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ բոլոր ցանկացողները սովորում են հայկական ազգագրական պարեր: