Դեկտեմբերի 21-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում տեղի է ունենալու «3 դար» բալետի երեկոն: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին թատրոնի ադմինիստրացիայից, երեկոյի խորագիրը կապված է համերգի բովանդակության հետ, քանի որ հանդիսատեսի դատին է հանձնվելու երեք դարաշրջանների բալետային համարներ` ռոմանտիզմ, կլասիցիզմ և ժամանակակից:
Բեմի վրա տեղադրվելու է նաև մեծ էկրան, որի վրա ցուցադրվելու են զանազան պատկերներ: Ներկայացման հեղինակն է թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը: