Այսօր` դեկտեմբերի 19-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում բացվեց Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) 14-րդ համագումարը: Այն տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ:
Միության նախագահ Հակոբ Ղազանչյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ նախընտրելի կլիներ համագումարները կազմակերպել 4 տարին մեկ, որովհետև ավելի շատ բան կլինի ներկայացնելու և ամփոփելու, իսկ այս դեպքում նրանք զբաղվում են միայն ընթացիկ հարցերով:
Համագումարը սկսվեց նիստի հանձնաժողովի ընտրությամբ, որի մեջ ընդգրկվեցին ՀԹԳՄ անդամներ Հրաչյա Աշուղյանը, Հայկ Խերանյանը, Կամո Արզումանյանը, Տիգրան Ներսիսյանը և Օֆելյա Ասատրյանը: Հանձնաժողովը գլխավորեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը: Բացման խոսքով հանդես եկավ Հակոբ Ղազանչյանը, ով ներկայացրեց 2 տարիների ընթացքում միությունում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Նրա խոսքով ՀԹԳՄ-ն 2 տարիենրի ընթացքում կորցրել է 24 անդամների: Նրանք են Նվարդ Ասատրյանը, Մանյա Գյոզալյանը, Կիմ Երիցյանը, Հրանտ Լալայանցը, Վլադիմիր Մսրյանը, Վազգեն Սարգսյանը և այլն: Համագումարին գրանցված էր 147 մարդ, ներկա էին 116-ը:






