AM
19 Դեկտեմբեր 2011 - 12:03 AMT

Սեյրան Օհանյանը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին

2011թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Մոսկվա` ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին մասնակցելու նպատակով:

Համաձայն նիստերի օրակարգի` դեկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարը կմասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի, արտգործնախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի լիագումար համատեղ նիստին և պաշտպանության նախարարների խորհրդի առանձին նիստին, իսկ դեկտեմբերի 20-ին` հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը: