AM
20 December 2011 - 10:37 AMT

Օպերայի և բալետի թատրոնի համար 2011-ը բեղուն տարի էր

2011 թվականը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար շատ հագեցած էր: Այդ մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց թատրոնի ղեկավար Կամո Հովհաննիսյանը: Ընթացիկ տարում թատրոնը ունեցել է 3 պրեմիերաներ` Ա. Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան` նվիրված հեղինակի 90-ամյակին, ինչպես նաև «Շոպենիանա» և Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետները:

Թատրոնը սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում կազմակերպել է բարեգործական համերգների շարք, որից ստացված ողջ հասույթը տրամադրվեց թատրոնի փողային նվագարանների ֆոնդի ձեռքբերմանը:

Թատրոնը տարին ավարտելու է դեկտեմբերի 28-ին` Բիզեյի «Կարմեն» օպերայի համերգային կատարումը: