Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը եկող տարի կվերազինվի նոր տեխնիկայով, մամլո ասուլիսի ժամանակ ասաց թատրոնի ղեկավար Կամո Հովհաննիսյանը: Նրա խոսքով հունվար ամսվա վերջում ավելի ստույգ ինֆորմացիա կարող է տալ, սակայն նշեց, որ հավանաբար պետական բյուջեյից կտրամադրվի 8 միլիոն դոլար գումար:
Թատրոնն, այսօր, օգտագործում է նախորդ դարի 60-ական թվականների տեխնիկա, որն, ըստ Հովհաննիսյանի, նույնիսկ վտանգավոր է:
Տեխնիկայի տեղադրման պատասխանատուն Ավստրո-գերմանական ընկերություններից մեկն է, որը 3 ամսվա ընթացքում ձեռք կբերի տեխնիան, ևս այդքան ժամանակում էլ կտեղադրի այն:






