AM
20 Դեկտեմբեր 2011 - 12:00 AMT

Դեկտեմբերի 24-ին Հայաստանի խորհրդարանը կբացի դռները երեխաների և Ամանորի առջև

ԱԺ «Բաց դռների» քաղաքականության շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հովանավորությամբ դեկտեմբերի 24-ին խորհրդարանի այգում տեղի կունենա Ամանորին նվիրված տոնական միջոցառում: ԱԺ բակում երեխաներին կդիմավորեն հայտնի հեքիաթների եւ մուլտֆիլմերի սիրելի հերոսները: Սպասվում են նաեւ անակնկալներ, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը: