AM
20 Դեկտեմբեր 2011 - 16:39 AMT

Երևանում առաջին անգամ կայացավ «Մոդել ՅՈՒՆԵՍԿՕ» խորհրդաժողովը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված 10 դպրոցների շուրջ 60 աշակերտ մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի և ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի համատեղ ջանքերով Հայաստանում առաջին անգամ իրագործված «Մոդել ՅՈՒՆԵՍԿՕ» խորհրդաժողովին, որը կրում էր «Երեխաները հանուն միջմշակութային երկխոսության» խորագիրը:

Խորհրդաժողովի մասնակիցները հանդես եկան ՄԱԿ-ի անդամ պետությունների դեսպանների դերում և քննարկեցին կազմակերպության, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրակարգի երկու կարևորագույն թեմաներ` «Կրթություն հանուն կայուն զարգացման. հանդուրժողականության ուսուցում» և «Մարդու իրավունքներ. երեխաների թրաֆիքինգ»:

Խորհրդաժողովին ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ: