«ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը տեղեկացնում է, որ ավարտվել են ճոպանուղու շահագործման աշնանային ռեժիմից ձմեռայինին անցման աշխատանքները և ճոպանուղին դեկտեմբերի 20-ից իրականացնում է կանոնավոր ուղևորափոխադրումներ: Վերջին շաբաթվա ըթացքում ճոպանուղու շահագործման ռեժիմների փոփոխության ժամանակ ճոպանուղու կառավարման էլեկտրոնային և մեխանիկական համակարգերը հարմարացվել են Սյու նիքի մարզի ձմեռային եղանակային պայմաններին (քամիներ, օդի հարաբերական խո նավություն և այլն), հայտնում են ճոպանուղու տնօրինությունից:
Նշված ժամանակահատվածում շվեյցարական Գարավենտա– Դոպելմայեր ընկերության մասնագետների կողմից իրականացվել է նաև ճոպանուղու տարեկան տեխնիկական զննման և սպասարկման աշխատանքներ և նշվել, որ «ՏաԹևեր» ճոպանուղին գտնվում է գերազանց տեխնիկական սարքին վիճակում և պատրաստ է առաջիկա տարիներին շարունակել անվտանգ ուղևորափոխադրումներ իրականացնել: Որպես տեղեկատվություն, հավելենք, որ այս տարի «ՏաԹևեր» ճոպանուղին ձմեռային ռեժիմում ուղևորափոխադրումներ կիրականացնի մինչև դեկտեմբերի 29-ը, 10:30 – 17:30 աշխատանքային ժամային գրաֆիկով: Այնուհետև, Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ճոպանուղին ուղևորափոխադրումներ կիրականացնի 2012թ. հունվարի 5-ին և 6-ին, որից հետո հունվար և փետրվար ամիսների ընթացքում«ՏաԹևերը» 11:00 – 17:00 աշխատանքային ժամային գրաֆիկով կաշխատի միայն շաբաթ և կիրակի օրերին:






